«Բավարիայի» դարպասապահը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ

«Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նուբելը, ով վարձավճարով հանդես է գալիս «Շտուտգարտում», երկարաձգել է պայմանագիրը մյունխենցիների հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

27-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Նուբելը «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում Նուբելը անցկացրել է 29 հանդիպում՝ 12 անգամ անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 34 գնդակ։