«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆրանսիացին վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 31-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում (3:4): Ֆուտբոլիստը մտադիր է խաղադաշտ վերադառնալ մայիսին։
Այս մրցաշրջանում 30-ամյա Վարանը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: