Էրիկ Դայեր. «Ես սիրում եմ այս ակումբը»

«Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը հայտնել է, թե ինչ է մտածում իր թիմի մասին:

Այս ձմռանը ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Թոթենհեմից»։

«Ես սիրում եմ այս ակումբը: Ես սիրում եմ այս քաղաքը։ Մենք շատ ուրախ ենք։ Եվ չնայած ես նախկինում գիտեի «Բավարիայի» մասին, ես շատ տպավորված էի, երբ իմացա, թե իրականում որքան մեծ է ակումբը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Այս մրցաշրջանում 30-ամյա անգլիացին Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում: