«Բայերը» բոլոր մրցաշարերում իր անպարտելիության շարքը հասցրեց 42 հանդիպման

Գերմանիայում ավարտվեց Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, որում «Բայերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով ջախջախեց «Վեսթ Հեմին»։

Խաբի Ալոնսոյի թիմի համար այս խաղը 42-րդ անընդմեջն էր այս մրցաշրջանում, որում նրանք պարտություն չկրեցին։

Հիշեցնենք, որ «Բայերը» պայքարում է Եվրոպա լիգայի, Գերմանիայի գավաթի և մոտ է Բունդեսլիգայում վաղաժամ չեմպիոնությանը։