Կիլիան Մբապպեն ընդհանրապես չի հարվածել «Բարսելոնայի» դարպասին

Կիլիան Մբապպեն հանդիպման ընթացքում ընդհանրապես չի հարվածել «Բարսելոնայի» դարպասին:

ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում պարտվել է կատալոնական թիմին ( 2:3):

Փարիզցիների հարձակվող  Կիլիան Մբապպեն մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։ Այս խաղում նա երեք անգամ հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ և այդպես էլ դիպուկ հարված չկատարեց՝ նրա երկու հարվածը փակվեց, մյուսը՝ ճշգրիտ չեղավ։

Այս թիմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին։