«Ռեալի» դեմ խաղում Պեպ Գվարդիոլան կրել է ավելի քան 1 միլիոն ֆունտ արժողությամբ ժամացույց

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, Մադրիդում «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (3։3)։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այս խաղին կրել է աշխարհի ամենահազվագյուտ ժամացույցներից մեկը՝ մոտ 1,1 մլն ֆունտ արժողությամբ։

Նշվում է, որ այս մոդելը ստեղծվել է Richard Mille ապրանքանիշի կողմից հատուկ իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալի համար, իսկ աշխարհում այս մոդելի ընդամենը 50 ժամացույց կա։