Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտնել է, որ իր թիմը չի ափսոսում Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար։
Նախկինում ակումբը 1/8-րդ եզրափակչում չէր կարողացել հաղթել «Ատլետիկոյին», որն ավելի ուժեղ էր 11 մետրանոց հարվածաշարում։
«Մենք չենք ափսոսում։ Մենք գոհ ենք եվրոպական մրցաշարերում վերջին երեք մրցաշրջաններից։ Մենք պարտվեցինք 11 մետրանոցներով։ Չնայած դրան, թիմը չի ափսոսում, միայն հպարտության զգացում ունի»,- ասել է Ինձագին լրագրող Դանիելա Մարիին տված հարցազրույցում։
Առաջնությունում «Ինտերը» 14 միավորով գերազանցում է երկրորդ տեղին։