«Բավարիայի» մի քանի ֆուտբոլիստներ վերադարձել են թիմի մարզումներին

Մի քանի ֆուտբոլիստներ վերադարձան «Բավարիայի»  ընդհանուր կազմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» հետ առաջին խաղից առաջ։

Մանուել Նոյերը, Քինգսլի Կոմանը, Լերոյ Սանեն, Նուսեր Մազրաուին և Ալեքսանդր Պավլովիչը, ովքեր բաց թողեցին Մյունխենի «Հայդենհայմի» հետ շաբաթ օրը կայացած հանդիպումը (2:3) Բունդեսլիգայում, երկուշաբթի մարզվել են ընդհանուր խմբում, հաղորդում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

«Արսենալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Լոնդոնում։