Արդեն բավական ժամանակ է, ինչ եվրոպական մամուլը քննարկում է ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի` Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու հնարավորությունը, ակումբ, որտեղ նախկինում հանդես էր գալիս նրա եղբայր Լուկան:
Բայց, ինչպես հայտնում է pianetamilan.it-ը, այժմ «Բավարիաn» ֆուտբոլիստի միակ հավակնորդը չէ։ Բանն այն է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթին»՝ Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը։
Անգլիական ակումբն է, որ կարող է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական կարիքները, որոնք տատանվում են 8-9 միլիոն եվրոյի սահմաններում մեկ մրցաշրջանում։ «Միլանը» այդքան գումար չունի: