«Չելսիի» և «Բրայթոնի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հրաժարվել է գլխավորել «Այաքսը»:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 48-ամյա մասնագետը բանակցություններ է վարել ամստերդամյան ակումբի հետ, սակայն, ի վերջո, որոշել է կարիերան այլ տեղ շարունակել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փոթերը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն, եթե այս ամառ Էրիկ տեն Հագը հրաժարական տա։