Էրիկ տեն Հագը խոստացել է, որ թիմը կպայքարի Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար

Էրիկ տեն Հագը խոստացել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար։

«Չգիտեմ՝ շանսերը կորցրե՞լ ենք։ Մենք շարունակելու ենք պայքարը։

Մենք տեսանք, որ այս շաբաթ կարող ենք և պետք է հաղթեինք բոլոր երեք խաղերում։ «Բրենտֆորդի» դեմ խաղը վատագույնն էր, մենք արժանի չէինք հաղթանակի։

Բայց մյուս երկու հանդիպումներում, եթե դու հաղթական դիրքում ես, և մենք արժանի էինք այդ պահին հաղթական դիրքում լինելուն, ապա դու պետք է հաղթես։ Եվ սա վճռորոշ է:

Մենք կպայքարենք յուրաքանչյուր միավորի համար, իսկ հետո կտեսնենք, թե որտեղ կհայտնվենք: Հասկանալի է, որ մենք շատ հետ ենք, բայց պայքարելու ենք յուրաքանչյուր միավորի համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը :