«Լիվերպուլը» 6 լավագույն թիմերի դեմ խաղերում միայն մեկ հաղթանակ է տարել

Ապրիլի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի խաղում՝ 2:2։

2023/24 մրցաշրջանում «Լիվերպուլը» միայն մեկ հաղթանակ տարավ Պրեմիեր Լիգայի 6 լավագույն թիմերի դեմ խաղերում։ Յուրգեն Կլոպի թիմին հաջողվել է նման 8 խաղ անցկացնել։

Լիվերպուլի արդյունքները Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն 6 թիմերի դեմ․

3:0 հաղթանակ «Ասթոն Վիլայի» նկատմամբ
1:2 պարտություն «Թոթենհեմից»
1:1 ոչ-ոքի «Մանչեսթեր Սիթիի» դեմ
0:0 ոչ-ոքի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ
1:1 ոչ-ոքի «Արսենալի» դեմ
1:3 պարտություն «Արսենալից»
1: 1 ոչ-ոքի «Մանչեսթեր Սիթիի» դեմ
2:2 ոչ-ոքի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ