Քոուլ Պալմերը այս ցուցանիշին հասավ առաջինը Էդեն Ազարից հետո

Ապրիլի 7-ին «Չելսին» ԱՊԼ-ի 32-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ (2:1):

«Չելսիի» այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու Քոուլ Պալմերը այս անգամ գոլ չխփեց, բայց գոլային փոխանցում կատարեց Նոնի Մադուեկեին:

Պալմերի համար սա նրա 25-րդ ելույթն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում (16 գոլ և 9 գոլային փոխանցում): Ըստ Squawka-ի՝ Պալմերը «Չելսիի» առաջին ֆուտբոլիստն է, ով մեկ մրցաշրջանում 25+ գոլ և գոլային փոխանցում է կատարել Էդեն Ազարից հետո, ով 2018/19 մրցաշրջանում 31+ գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել: