Խաբի Ալոնսոն կրկնել է Պեպ Գվարդիոլայի ռեկորդը

Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերը» ոչ մի խաղում չի պարտվել։

28 հանդիպումներում Խաբի Ալոնսոյի թիմը տոնել է 24 հաղթանակ և չորս անգամ ոչ-ոքի գրանցել։ Այս արդյունքը Բունդեսլիգայի ռեկորդի կրկնությունն էր։

Նախկինում միայն մեկ թիմ է մեկնարկից 28 տուր անցել առանց պարտության: Այդ թիմը Պեպ Գվարդիոլայի «Բավարիան» էր։ Այդ մրցաշրջանում մյունխենցիներն առաջին անգամ պարտվեցին միայն 29-րդ տուրում «Աուգսբուրգին» (0-1):