Երկու ակումբ դիտարկում են Տիագու Մոտտային գլխավոր մարզչի պաշտոնում

Իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» : Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ավելի վաղ Տիագու Մոտտայի գործակալ Ալեսանդրո Կանովին հայտնել էր, որ մասնագետը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ 41-ամյա մարզչի պայմանագիրը «Բոլոնիայի» հետ շուտով կավարտվի։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

The Independent-ը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացնել հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնից։

La Gazzetta dello Sport-ը հայտնել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե թուրինյան ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճի։