Երեկ՝ ապրիլի 6-ին, «Շտուտգարտը» Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում արտագնա խաղում (1:0) հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Բունդեսլիգայի վերջին հինգ արտագնա հանդիպումներում Շտուտգարտը, բացի «Բորուսիայից» հաղթել է «Հոֆենհայմին» (3:0), «Վոլֆսբուրգին» (3:2), «Դարմշտադին» (2:1) և «Ֆրայբուրգին» (3:1):
Ըստ Opta-ի, «Շտուտգարտը» Բունդեսլիգայում 5 անընդմեջ արտագնա հաղթանակ է տարել ակումբի պատմության մեջ առաջին անգամ: