Նոլիտոն խոսել է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» առաջիկա դիմակայության մասին։
Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում։ Առաջին հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 9-ին։
– Պեպ Գվարդիոլայի ոճը շատ չի փոխվել, սակայն նոր սերնդի գալուստով «Ռեալն» ավելի ճկուն ու արագ է դառնում։ Ի՞նչ կարծիքի եք նրա մասին։
– Երբ դիտում ես հեռուստացույցով, զգում ես, որ մրցակիցները երբեմն խաղը կառավարում են, կամ գոնե կարծում են, որ կառավարում են, բայց «Ռեալը» երկու վայրկյանում կարող է երկու գոլ խփել: Վինիսիուս, Ռոդրիգո , Բելինգհեմ… Սա թիմ է, որը գիտի, թե ինչպես պետք է հաղթել:
– Կարճ ու պարզ: Ո՞վ կգնա ավելի հեռու՝ «Մադրի՞դը», թե «Սիթին»:
– Դժվար հարց է։ Նա, ով ավելի քիչ թերություններ ունի մանրուքների մեջ։ Սա այս պահին դիտելու լավագույն հանդիպումներից մեկն է, չնայած «Ատլետիկո Մադրիդ» – «Բորուսիա» հանդիպումը նույնպես խոստանում է շատ հետաքրքիր լինել», – ասել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվողը։