«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի նոր ռեկորդ է սահմանել

«Լիվերպուլը» ռեկորդային թվով հարվածներ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում երկու հանդիպման ընթացքում մերսիսայդցիները հարվածել են 62 անգամ՝ 34-ը՝ «Էնֆիլդում», 28-ը՝ «Օլդ Թրաֆորդում»:

Opta Sports-ի վիճակագրության պատմության մեջ (2003 թվականից) երբեք մի թիմը մեկ մրցաշրջանում այդքան հաճախ չի հարվածել մյուսի դարպասին:

Հատկանշական է, որ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» երկու հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի՝ 0:0 և 2:2 հաշվով: