Ջեկ Գրիլիշ․ «Պեպ Գվարդիոլայի թիմում միայն Լիոնել Մեսսին կարող էր անել ամեն ինչ»

Ջեկ Գրիլիշը խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին:

«Միակ ֆուտբոլիստը, ով կարող էր անել այն, ինչ ցանկանում էր Պեպի թիմում, Մեսսին էր , և դա միանգամայն արդարացի է:

Այս մրցաշրջանում երբեմն ներքին խնդիրներ եմ ունեցել: Երբեմն նստած մտածում էի՝ ինչպե՞ս կարող ես գերազանցել անցյալ տարվա արդյունքը։ Սրան մոտ երջանկություն երբևէ կլինի՞:

Ես զգում եմ, որ հիմա վերադառնում եմ իմ լավագույն վիճակին: Մարզիչը շատ բարի էր իմ հանդեպ։ Ես նրան որոշակի պարտք ունեմ: Նա միշտ իմ կողքին էր:

Հոյակապ մարդ, իսկապես բարի սրտով, պատմության լավագույն մարզիչը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը :