Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը առաջինն է այս ցուցանիշով

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի «Հայդենհայմի» հետ արտագնա խաղում (2։3)։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, 30-ամյա անգլիացին դարձել է առաջին խաղացողը Եվրոպայի թոփ 5 առաջնությունների ակումբների թվում, ով այս մրցաշրջանում կարողացել է հասնել 50 միավորի գոլ+փոխանցում համակարգում։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» կազմում անցկացրած 37 խաղերում Քեյնը դարձել է 38 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։