Երեկ՝ ապրիլի 6-ին, «Արսենալը» Անգլիայի առաջնության 32-րդ տուրում արտագնա հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ (3:0) և ԱՊԼ-ում գոլերի տարբերությունը հասցրեց +51-ի (75-24):
Ըստ Opta-ի, լոնդոնյան ակումբը 2004/05 մրցաշրջանի ավարտից հետո 19 տարվա ընթացքում իր լավագույն արդյունքն է գրանցել, երբ «զինագործները» զբաղեցրին երկրորդ տեղը:
Այս մրցաշրջանում «Արսենալը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում է։ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հետ են մնում մեկ միավորով, սակայն մերսիսայդցիները մեկ խաղ պակաս ունեն: