Ֆրենկ Լեմպարդը կարող է ազգային հավաքական գլխավորել

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել Կանադայի ազգային հավաքականը, որպեսզի պատրաստի ընտրանուն տնային աշխարհի առաջնությանը, հայտնում է The Telegraph-ը։

Այս պահին Կանադայի հավաքականը ժամանակավորապես գլխավորում է Մաուրո Բիելոն։

Կանադան ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ միասին կընդունի աշխարհի հաջորդ առաջնությունը, որը կկայանա 2026 թվականի ամռանը։