«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի կասկածում, որ կշարունակի աշխատել թիմի հետ։
«Ես կասկած չունեմ և ինձ դուր է գալիս այստեղ լինելը։ Դա մարտահրավեր է: Արդյունքները միշտ չէ, որ ճիշտ ուղղությամբ են ընթանում, բայց ես վստահ եմ, որ մենք կհասնենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
30 խաղից հետո մանկունիանցիները 48 միավորով 6-րդն են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: