Դանի Ալվեշը հայտարարել է, որ հարցազրույցներ չի տվել լրատվամիջոցներին

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ հարցազրույցներ չի տվել լրատվամիջոցներին։

«Ճիշտ չէ, որ ես որևէ լրատվամիջոցի հարցազրույց եմ տվել։ Եվ ես չեմ պատրաստվում նրանց հարցազրույց տալ, քանի դեռ դատավարությունը չի ավարտվել»,- գրել է Ալվեշը սոցցանցերում։

Նախօրեին ԶԼՄ-ներում հայտնվեցին Ալվեշի մեջբերումները նրա ներկայիս կյանքի մասին։ Բացի այդ, տեղեկություններ հայտնվեցին, որ բրազիլական ամսագիրը ֆուտբոլիստի համար գումար է վճարել՝ նրա կյանքի մասին բացառիկ նյութեր ստանալու համար։