«Բարսելոնան» կապ է հաստատել թիմի 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Պեդրիի գործակալի հետ՝ քննարկելու նրա պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ այս փաստաթուղթը ոչ միայն պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է, այլ նաև մտադրության մասին հայտարարություն այն ֆուտբոլիստի վերաբերյալ, ում մեջ կատալոնական ակումբը տեսնում է թիմի հիմնական տարրերից մեկը։
Հիշեցնենք, որ Պեդրիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Իսպանացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 133 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։