«Բարսելոնայի» ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում կապ են հաստատել «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի շրջապատի հետ՝ կապված նրա հնարավոր տրանսֆերի հետ, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ նեապոլցիները պատրաստ չեն բաժանվել 23-ամյա ֆուտբոլիստից։ Իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, ով հաշտվել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ այս ամառ հեռանալու փաստի հետ, չի ցանկանում Կվարացխելիայում կորցնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» մոտ է Խվիչայի հետ պայմանագիրը երկարաձգելուն և կարող է եռապատկել ֆուտբոլիստի աշխատավարձը։
Այս մրցաշրջանում 23-ամյա Կվարացխելիան բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա իտալական ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։