«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերին, հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը։
Օլիմպիական հավաքական կարող են հրավիրվել 23 տարեկանից բարձր երեք խաղացողներ։
Աղբյուրի համաձայն՝ այդ խաղացողները կարող են լինել Մեսսին, «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը և «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին։
Նշվում է, որ Մեսսիի մասնակցությունը կարող է բարդ լինել, քանի որ MLS-ի հանդիպումները տեղի են ունենում ամռանը, սակայն 36-ամյա արգենտինացին դեռ չի մերժել Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը։
2024 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։