Ժերար Պիկեն կասկածվում է կոռուպցիայի մեջ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Մաջադահոնդա քաղաքի դատարանը տվյալներ է պահանջել իսպանացու 89 բանկային հաշիվների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։

Բացի մարզիկի հաշիվներից, ստուգվելու են նաև նրա 27 ընկերությունները։ Ժերար Պիկեն կասկածվում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) հետ կոռուպցիոն գործարքների մեջ։ Պիկեի Kosmos ընկերությունը միջնորդել է Սաուդյան Արաբիային Իսպանիայի Սուպերգավաթի մրցանակը հանձնել։

Ընկերությունը ստացել է միջնորդավճար, որը վճարել է SELA սպորտային ընկերությունը՝ որպես փոխհատուցում Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի հետ բանակցություններում մատուցված միջնորդական ծառայությունների համար՝ կապված Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի կազմակերպման հետ։

ՈՒՎԿ-ի գնահատմամբ՝ այդ անօրինական միջնորդավճարները կազմում են տարեկան մոտավորապես չորս միլիոն եվրո։

Հետաքննության նպատակն է պարզել՝ արդյոք Պիկեն միջոցներ է ուղարկել RFEF-ի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին կամ ֆեդերացիայի այլ տնօրեններին բանակցությունների համար։

Ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ էր իրականացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում, ինչպես նաև ավելի քան 10 տներում, այդ թվում՝ անձամբ Լուիս Ռուբիալեսի տանը։