Բրունո Ֆերնանդեշ. «Այս պարտությունը դժվար է ընդունել»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Չելսիից» կրած պարտությունը (3։4)։

«Դա հիասթափեցնող է։ Այս պարտությունը դժվար է ընդունել։ Վերջին մի քանի րոպեներին մենք լավ վերահսկում էինք իրավիճակը։ Բայց նրանք երկու հնարավորություն ստացան և երկու գոլ խփեցին։ Վերջին խաղերում մենք չափազանց շատ գոլեր ենք բաց թողել։

Խոսքը վերաբերում է սեփական տուգանային հրապարակը պաշտպանելուն։ Ես թիմակիցներիս ոչինչ ասելու կարիք չունեմ։ Եթե ​​նման իրավիճակում ինչ-որ բան ասեմ, ապա դա խնդիր է լինելու, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» թոփ-ակումբ է»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։ «Չելսին» վաստակեց 43 միավոր ու բարձրացավ 10-րդ հորիզոնական։