«Ռեալ Սոսյեդադը» մտադիր է վարձակալել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերին։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ մրցաշրջանի ավարտին «Ռեալ Սոսյեդադը» կապ կհաստատի մադրիդյան ակումբի հետ՝ կիսապաշտպանին վարձավճարով գնելու նպատակով։ Հնարավոր վարձակալության պայմանագրի ժամկետը և այլ պայմանները դեռևս անհայտ են։
Հիշեցնենք, որ 19-ամյա Գյուլերը «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ «Ֆեներբախչեից» 20 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Լոս Բլանկոսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Թուրքը ծնկի և ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը։ Մրցաշրջանի ընթացքում տեղեկություններ հայտնվեցին, որ կիսապաշտպանը դժգոհ է իր խաղաժամանակից։