Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերխիո Ռամոսը այս ամառ կարող է հեռանալ «Սևիլիայից»։ Ինչպես հայտնում է Relevo-ն, 38-ամյա պաշտպանը մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 2 միլիոն եվրո, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան նախորդ ամառ նրան առաջարկված աշխատավարձը։
Ըստ աղբյուրի՝ «Սևիլիան» դեռ չի առաջարկել Ռամոսին երկարաձգել պայմանագրի ժամկետը, և նա սկսել է դիտարկել կարիերան այլ ակումբում շարունակելու հնարավոր տարբերակները։
Ֆուտբոլիստի՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նոր ակումբ գտնելու որոշման վրա կարող է ազդել այն փաստը, որ «Սևիլիան» ստիպված կլինի այս ամառ կրճատել աշխատավարձը՝ ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջներին համապատասխան։
Այս մրցաշրջանում Ռամոսը բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» 29 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։