Հայտնի են դարձել այն երկու մարզիչները, որոնց «Լիվերպուլը» դիտարկում է որպես Յուրգեն Կլոպի փոխարինող։
Ինչպես հայտնում է The Ahtletic-ը, ակումբը հետաքրքրված է «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագիով և «Բոլոնիայից» Տիագո Մոտտայով։ Միևնույն ժամանակ, Ներաձուրիները չեն ցանկանում բաց թողնել Ինձագիին: Նման գործարքին կարող է խանգարել նաև այն, որ Ինձագին չի տիրապետում անգլերենին։
Մոտտայի մասով ավելի վաղ հաղորդվում էր, որ նա «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալու դեպքում։
56-ամյա Կլոպը հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Գերմանացին ակումբը գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։
ԱՊԼ-ի 29 տուրից հետո «Լիվերպուլը» 67 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։