«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է ակումբի հարձակվող Ռաֆայել Լեաուի խաղի մասին իր կարծիքով։ Նա հայտնել է, որ ֆուտբոլիստին մեծ ապագա է սպասվում։
«Ես տեսնում եմ, որ նա շատ ավելի լավ է դառնում ոչ միայն իր վարպետությամբ, այլև մարզումների ժամանակ և խաղի ընթացքում իր վերաբերմունքով: «Միլանը» հույսը դնում է նրա վրա, ինչպես ՊՍԺ-ն՝ Կիլիան Մբապպեի վրա»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Պորտուգալացի ֆուտբոլիստը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա Ա Սերիայում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։