«Չելսիի» մի քանի ֆուտբոլիստներ կոչ են անում լոնդոնյան ակումբի ղեկավարությանը հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, հայտնում է HITC-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները ցանկանում են, որ 52-ամյա մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հեռանա ակումբից։
«Չելսին» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Պոչետինոն գլխավորում է «Չելսին» 2023 թվականից։