Ռոդրիգոն՝ Մբապպեի տեղափոխության մասին. «Կնստե՞մ պահեստայինների նստարանին. Սա ուրախալի խնդիր կլինի Անչելոտտիի համար»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (2։0) դուբլից հետո կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տեղափոխության մասին։

«Կարծում եմ՝ դա մոտ է լրագրողների ասածին։ Ես վստահում եմ ձեզ, տղաներ։ Բայց ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվում: Եթե ​​Մբապպեն գա, ես կնստե՞մ պահեստայինների նստարանին. Սա ուրախալի խնդիր կլինի գլխավոր մարզչի համար, բայց ես կենտրոնացած եմ միայն «Ռեալի» վրա»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆրանսիացին հրաժարվել է ՊՍԺ-ին հավատարմության բոնուսից՝ 80 միլիոն եվրոյի չափով։ Նա նաև ասաց, որ իր ապագայի մասին կհայտարարի մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը։