Մարիո Բալոտելլի. «Կարծում եմ՝ «Միլանը» կհաղթի դերբիում»

Իտալացի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին կիսվել է առաջիկա միլանյան դերբիի սպասելիքներով։

«Կարծում եմ՝ «Միլանը» կհաղթի դերբիում: Ես հաղթեցի Պրեմիեր Լիգան վերջին վայրկյանին, քանի որ մենք պետք է խաղանք մինչև վերջ, ամեն ինչ կարող է պատահել։ Բայց կարծում եմ, որ «Ինտերի» համար դժվար կլինի կորցնել այս Սկուդետտոն»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում Calciomercato.com-ը:

Առաջնության առաջատարը «Ինտերն» է՝ 11 միավորով գերազանցելով «Միլանին»։