Մարկոս ​​Ալոնսոն կհեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանավորվել են չերկարաձգել պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին։

Այս մրցաշրջանում 33-ամյա իսպանացին 7 հանդիպում է անցկացրել կատալոնացիների կազմում։ Ալոնսոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 44 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ։