«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է Լա Լիգայի 30-րդ տուրի «Ժիրոնայի» հետ հանդիպումը (2։3)։
«Շատ բացասական արդյունք ունենք։ Թիմը խաղադաշտ դուրս եկավ՝ փորձելով հաղթել հանդիպումը, սակայն խաղը շատ հակասական էր։
Երբ պարտվում ես, նշանակություն չունի՝ քիչ գոլեր խփած, ավելի շատ։ Շատ բաներ կան, որոնք պետք է վերլուծել»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ժիրոնան» 65 միավորով երրորդ տեղում է, իսկ «Բետիսը» 42 միավորով յոթերորդ տեղում է։