Կիլիան Մբապպե. «Շոուն սկսեց Մեսսին՝ պատմության թերևս լավագույն ֆուտբոլիստը»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է 2022/23 մրցաշրջանում «Մարսելի» հետ խաղում հարձակվող Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո խփած գոլի մասին հիշողություններով։

«Հիանալի համադրություն էր՝ մեկ փոխանցում, երկու և հարված: Շոուն սկսեց Մեսսին՝ պատմության թերևս լավագույն ֆուտբոլիստը։ Մենք հաղթեցինք 3։0 հաշվով, ակնհայտորեն լավ հիշողություն»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 38 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին փարիզյան ակումբից հեռացավ 2023 թվականի ամռանը և տեղափոխվեց «Ինտեր Մայամի»։