«Յուվենտուսը» կարող է վաճառել կիսապաշտպան Մանուել Լոկատելիին, հայտնում է Tuttojuve-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան թիմի ղեկավարությունը կբաժանվի խաղացողից, եթե նա չբարելավի իր խաղը։ Ֆուտբոլիստին հավակնում են «Բավարիան» և Անգլիայի մի քանի թիմեր։
Այս մրցաշրջանում 26-ամյա Լոկատելլին անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալացու պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Ա Սերիայի 30 տուրից հետո «Յուվենտուսը» 59 միավորով երրորդ տեղում է։