Ջեկ Գրիլիշ․ «Ես միշտ մտածում էի, թե ինչու են հակառակորդ երկրպագուները սուլում ինձ»

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը նշել է, որ չի հասկանում հակառակորդ երկրպագուների կողմից իր ուղղությամբ սուլոցները։

«Ես միշտ մտածում էի, թե ինչու են հակառակորդ երկրպագուները սուլում ինձ: Մայրս հաճախ է ինձ հարցնում այս մասին։ Իսկ պատճառը չգիտեմ։ Ամեն արտագնա խաղում տրիբունաները սուլում են ինձ, բայց ես չգիտեմ, թե ինչու։ Փորձում եմ դա ընդունել որպես հաճոյախոսություն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։