Իսկո. «Մենք վատ դինամիկայի մեջ ենք»

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն ամփոփել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Ժիրոնայի» հետ հանդիպումը (2։3)։

«Ափսոս, որ մենք պարտվեցինք, կարծում եմ, որ թիմը լավ աշխատանք կատարեց։ Շատ բան բաց չթողեցինք, բայց երեք գոլ ընդունեցինք, ինչը մեզ իսկապես ցավ պատճառեց։ Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու։ Մենք վատ դինամիկայի մեջ ենք, և պետք է որքան հնարավոր է շուտ վերջ տալ դրան»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ժիրոնան» 65 միավորով երրորդ տեղում է: «Բետիսը» 42 միավորով յոթերորդ տեղում է:

Այս մրցաշրջանում Իսկոն անցկացրել է 24 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։