Ջուդ Բելինգհեմի տպավորիչ ցուցանիշը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայի 30-րդ տուրի «Ատլետիկի» հետ խաղում (2։0)։

20-ամյա բրիտանացին «Ռեալի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում անցկացրած 32 խաղում իր 30-րդ արդյունավետ գործողությունն է կատարել՝ 20 գոլ և 10 գոլային փոխանցում:

«Ռեալը» վաստակել է 75 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։