Իլկայ Գյունդողանը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում, հայտնում է Fotomac-ը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա գերմանացուն հավակնում է «Գալաթասարայը»: Հաղորդվում է, որ ստամբուլյան թիմը պատրաստ է առաջիկա ամռանը պայմանագիր առաջարկել գերմանացուն։

Այս մրցաշրջանում Գյունդողանը անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։