«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի 22-րդ տուրի «Լոկոմոտիվի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (1Լ1), ինչպես նաև նշել, որ իր թիմը պահպանում է չեմպիոնության շանսերը։
«Մենք գնում էինք հաղթանակի, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունները։ Մեծ մասամբ նրանք խաղում էին պաշտպանությունում։ Պետք է խաղալ և պայքարել։ Գործերն ավելի հետաքրքիր են դառնում։
Իհարկե, մենք մնում ենք չեմպիոնության հավակնորդ։ Երբեմն ամեն ինչ այնպես չէ, ինչպես ուզում ենք, բայց մենք կշարունակենք խաղալ»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Sport24-ը։