Էդեր Միլիտաոն 2023 թվականից ի վեր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն առաջին անգամ խաղաց ակումբում ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելուց հետո։

Նրա վերադարձը խաղադաշտ տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում (2։0)։

Վերջին անգամ բրազիլացին «Ռեալի» մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում։ Այդ հանդիպմանը ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ու երկար ժամանակ բացակայել էր։

Անցած մրցաշրջանում պաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։