Քոուլ Պալմերը կրկնեց Էդեն Ազարի ցուցանիշը

«Չելսին» ԱՊԼ-ի 30-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Բարնլիի» հետ (2։2)։

Լոնդոնյան թիմի կազմում երկու գոլերն էլ խփեց հարձակվող Քոուլ Պալմերը: Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Պալմերը դարձել է «Չելսիի» առաջին խաղացողը Էդեն Ազարից հետո, ով գոլ է խփել 5 տնային հանդիպումներում անընդմեջ։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պալմերը դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։