Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել սերուցքայինների պաշտպան Էդեր Միլիտաոյի խաղը։
«Էդեր Միլիտաոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Իհարկե, նրան ժամանակ է պետք մարզավիճակ ձեռք բերելու համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Մարտի 31-ին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում (2։0) բրազիլացին խաղադաշտ է վերադարձել Լա Լիգայի առաջին տուրի խաղում ստացած խաչաձև կապանների վնասվածքից հետո։
Նախորդ մրցաշրջանում Միլիտաոն անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Լա Լիգայի 30 տուրից հետո «Ռեալը» 75 միավորով առաջին տեղում է։