Ուիլյամ Սալիբա. «Մենք չենք կարող գոհ լինել արդյունքից»

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքին (0:0) Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում։

«Մենք չենք կարող գոհ լինել արդյունքից, բայց դա նորմալ է, մենք սովորում ենք որոշ խաղերից: Երբ չենք կարողանում հաղթել, չպետք է պարտվենք։ «Արսենալը» հեռանում է մեկ միավորով, մենք գոհ չենք»,- ասել է Սալիբան Sky Sports-ին։

«Մանչեսթեր Սիթին» ունի 64 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Արսենալը» 65 միավորով երկրորդ տեղում է: Անգլիայի առաջնությունում առաջատարը «Լիվերպուլն» է՝ 67 միավորով։