Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունից հետո (0:2) Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարն ավարտվել է։
«Շնորհավորում եմ Լևերկուզենի «Բայերին»։ Չեմպիոնության համար պայքարը ավարտված է»,- X սոցիալական ցանցում Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոն դառնալու համար «Բայերին» անհրաժեշտ է միայն երեք հաղթանակ տանել յոթ խաղում։